Մեր տարածքը
«Rien-à-Porter -ի ֆլագմանյան հասցեն Երևանում Պուշկին 35-ն է։ Քաղաքի կենտրոնում մենք ստեղծել ենք մի միջավայր, որտեղ նորաձևությունը, մշակույթն ու առօրյա հաճելի ակնթարթները դառնում են մեկ ամբողջություն:
Իմանալ ավելինRien-à-Porter-ն ապրելակերպի յուրօրինակ միջավայր է, որտեղ հանդիպում են նորաձևությունը, մշակույթն ու առօրյա սովորույթները։ Այստեղ ներկայացված են տեղական և միջազգային դիզայներների՝ մեր մասնագետների կողմից ընտրված հավաքածուները, որոնք արտացոլում են համաշխարհային միտումների և մեր տեղական ինքնության ներդաշնակ երկխոսությունը։
Լինելով ներկայացված թե՛ առցանց հարթակում, թե՛ Երևանի կենտրոնում գտնվող իր ֆիզիկական կոնցեպտուալ տիրույթում՝ Rien-à-Porter-ն առաջնորդվում է բացառիկության սկզբունքով։ Յուրաքանչյուր նմուշ ընտրված է առանձնահատուկ հոգատարությամբ՝ ստեղծելով անհատականացված ու նրբաճաշակ միջավայր:

Մենք հավատում ենք, որ առօրյա սովորությունները նույնպես արժանի են գեղեցկության։ Այն ամենը, ինչ կրում, ընտրում կամ համադրում ենք, ձևավորում է մեր օրը, մեր զգացողությունները և այն միջավայրը, որտեղ ապրում ենք։
Rien-à-Porter-ը լայֆսթայլ-տարածք է, որտեղ նորաձևությունն ու մշակույթը դառնում են առօրյա կյանքի բնական մաս։ Մենք համադրում ենք տեղական և միջազգային դիզայներների հավաքածուներ՝ ստեղծելով երկխոսություն համաշխարհային միտումների և յուրահատուկ տեղական համատեքստի միջև։
Rien-à-Porter-ի նպատակն է սովորական առօրյան դարձնել գեղեցիկ ու իմաստալից։ Մենք ստեղծել ենք մի միջավայր, որտեղ նորաձևությունը, մշակույթն ու դիզայնը միավորվում են՝ ներկայացնելով լավագույնն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային հեղինակներից։
Մենք գնահատում ենք իրական վարպետությունը և որակը՝ առանց ավելորդությունների։ Մեր հարթակը նոր բացահայտումների ու հաճելի շփումների մասին է՝ նրանց համար, ովքեր սիրում են բնականն ու նրբաճաշակը։
Առօրյա սովորույթների գեղեցկությունը՝մտածված դիզայնի միջոցով
Նորաձևության և մշակույթի երկխոսությունը՝տարբեր երկրների ու ավանդույթների միջև
Ապրելակերպ, որտեղկարևորվում է անհատականությունն ու մանրուքները

«Rien-à-Porter -ի ֆլագմանյան հասցեն Երևանում Պուշկին 35-ն է։ Քաղաքի կենտրոնում մենք ստեղծել ենք մի միջավայր, որտեղ նորաձևությունը, մշակույթն ու առօրյա հաճելի ակնթարթները դառնում են մեկ ամբողջություն:
Իմանալ ավելին
Բացահայտեք համաշխարհային նորաձևության տների և անկախ դիզայներների խնամքով ընտրված հավաքածուն։ Jean Paul Gaultier-ից և Rabanne-ից մինչև Jhangirian և Jocund՝ յուրաքանչյուր բրենդ ընտրված է իր յուրահատուկ ստեղծագործական ձեռագրի համար։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Rien à Porter-ն մի վայր է, որտեղ միավորվում են նորաձևությունը, մշակույթը և չկրկնվող փորձառությունները։ Փակ միջոցառումների, դիզայներների հետ հանդիպումների, անհատական ոճաբանության սեսիաների, գեղեցկության և բույրերի բացահայտումների միջոցով Rien à Porter-ը ստեղծել է սովորական գնումներից շատ ավելի մեծ աշխարհ՝ յուրահատուկ կենսակերպային համայնք։ Յուրաքանչյուր հանդիպում ստեղծված է ոգեշնչելու, մարդկանց միավորելու և ժամանակակից շքեղության մշակույթն ավելի խորությամբ զգալու համար։