Հանգիստ միջավայր՝ սուրճն անշտապ վայելելու համար։ Մենք համագործակցում ենք Yarovoy Coffee-ի հետ, որտեղ սուրճի ստեղծման յուրաքանչյուր փուլ՝ հատիկի ընտրությունից մինչև բովում, մասնագիտական հսկողության ներքո է։ Հիմնադիր Ալեքսանդր Յարովոյն անձամբ է ընտրում լավագույն specialty տեսակները Եթովպիայից, Կոլումբիայից ու Բրազիլիայից՝ ապահովելով բարձրագույն որակ (86-ից մինչև 89.5+ միավոր):
Մեր աղանդերների մենյուի հեղինակը շեֆ-խոհարար Արթուր Գևորգյանն է։ Այստեղ դասական բաղադրատոմսերը միահյուսվում են ժամանակակից համերին՝ ձևավորելով յուրահատուկ ընտրանի։ Մենյուում ներառված են կոկոսի մուս, պիստակով և ազնվամորիով չիզքեյք, շոկոլադե տրյուֆելներ և մեր այցեքարտը դարձած «Leo’s Paw»-ն՝ բալով և կոճապղպեղով։